ԱՄՆ-ի դատարանը Apple ընկերությանը անմեղ է ճանաչել Samsung ընկերության արտոնագրերի խախտման գործուվ: Դատարանը նաեւ որոշել է, որ Samsung ընկերությունը իր Galaxy Tab 10.1 արտադրության մեջ չի խախտել iPad-ի պլանշետի արտոնագրված դիզայնը:
Արտոնագրային պարզաբանումները ԱմՄՆ-ում դարձել են Apple եւ Samsung ընկերությունների զանգվածային հակամարտության շրջանակներում ամենահիմնային հարցերից մեկը: 2011 թ-ի ապրիլին Apple-ը մեղադրել է բջջային հեռախոսների շուկայում իր գլխավոր մրցակցին iPhone սմարթֆոնների եւ iPad պլանշետների արտաքին տեսքի եւ տեխնիկական հնարավորությունների կրկնօրինակման մեջ:
Հարավկորեական ընկերությունը պատասխան հայց է ներկայացրել` Apple-ին մեղադրելով իր կողմից արտոնագրված տեխնոլոգիական 5 միջոցների անօրինակ օգտագործման մեջ: Թեեւ Samsung-ը, որպես փոխհատուցում, Apple-ից 399 միլիոն դոլար է պահանջել, ամերիկյան դատարանը ամբողջովին մերժել է ընկերության պահանջները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ, նույն գործի շրջանակներում, դատարանը մեղավոր է ճանաչել Samsung-ին` 7 արտոնագրերից 6-ի խախտման մեջ եւ ստիպել է որպես փոխհատուցում Apple-ին վճարել 1,051 միլիարդ դոլար, թեեւ Apple-ը պահանջում էր 2,5 միլիարդ դոլար:



























