Մեքսիկական ոստիկանության աշխատակիցները սխալմամբ կրակ են բացել ԱՄՆ-ի դեսպանատան մեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել են ամերիկացի երկու ոստիկան եւ մեքսիկացի մեկ սպա:

Դեսպանատան համարանիշներով մեքենան կրակահերթի տակ է ընկել մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում, ինչի արդյունքում ամերիկացի երկու պաշտոնյաները հիվանդանոց են տեղափոխվել: Ոստիկանները դեսպանատան մեքենան շփոթել են այլ մեքենայի հետ, որի մեջ ենթադրաբար գտնվում էին մարդկանց առեւանգման մեջ կասկածվողներ, հայտնում է «Կոմերսանտը»:

Reuters-ի տվյալներով` ամերիկացի տուժած ոստիկանները Մեքսիկայում տեղական ոստիկանական աշխատակիցների հետ հրահանգիչ աշխատանքներ էին տանում: Արդյունքում նրանց մեքենայի վրա բացված կրակի հետեւանքով ամերիկացի երկու ոստիկանները վիրավորվել են, իսկ ղեկին նստած մեքսիկացի սպան չի տուժել: