3-7 տարեկան 4 երեխա զոհվել է Գերմանիայի արեւմուտքում գտնվող Սաարբրյուկեն քաղաքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Հրշեջներին հաջողվել է փրկել նրանց ծնողներին եւ նրանց նորածնին:
Badische Zeitung հրատարակության տվյալներով, որին վկայակոչում է ՌԻԱ Նովոստին, բազմազավակ ընտանիքը բնակվում էր բազմաբնակարանային շենքի վերեւի հարկում: Երբ հրշեջները ժամանել են դեպքի վայր, բնակարանն ամբողջովին կրակի մեջ է եղել: Ընտանիքի հայրը օգնություն է խնդրել` լուսամուտի մոտ կանգնած: Մեկ այլ լուսամուտի մոտ կանգնել էր նրա կինը` նորածինը գրկին: Երկու մեծահասակներին հրշեջները իջացրել են փրկարարակ աստիճաններով: Նրանց մնացած երեխաներին, այդ թվում երեքամյա երկվորյակներին, հնարավոր չի եղել փրկել:
Ոստիկանների տվյալներով` փրկված ծնողներն արդեն իսկ բողոք են ներկայացրել փրկարարների գործունեության դեմ, ովքեր իբր անուշադրության են մատնել մոր այն պնդումները, ըստ որի վառվող սենյակնկերում մնացել են նրանց մնացած երեխաները: Ինչպես հայտնել են ոստիկանությունից, այդ տեղեկատվությունը դեռեւս պետք է պարզաբանել:


























