Նորվեգական Օտտա քաղաքի թանգարանում օգոստոսի 24-ին աշխատակիցները  լրագրողների ներկայությամբ բացել են անցյալից հասած խորհրդավոր ծանրոցը, որի վրա եղել է «Չբացել, մինչեւ 2012 թվականը» գրությունը եւ, որը արդեն 100 տարի է պահպանվում է քաղաքային արխիվում:

1912 թ.-ի օգոստոսին Յոհան Նիգարդ քաղաքի քաղաքապետը կես կիլոգրամ քաշով ծանրոցը հրամայել է թաքցնել արխիվում` հայտնելով, որ այն ապագա սերունդների համար է:Մինչ այժմ, չնայած մեծ հետաքրքասիրությանը, տեղացի բնակիչները պահպանել են խորհրդավոր ծանրոցը եւ չեն բացել այն, միչեւ նրա վրա  նշված ժամանակը:  Ճիշտ է 100 տարվա ընթացքում այն մի քանի անգամ կորել է եւ նորց հայտնաբերվել է, սակայն  չի բացվել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Եվ վերջապես բացվել է «Նիգարդի ապագա սերունդների ծանրոցը»: Մեծ հիասթափությամբ հավաքվածները  այնտեղ հայտնաբերել են թղթերի, նամակների, թերթերի, օրագրերի, նկարների եւ նամակների մեծ փաթեթ: Եվ միայն թանգարանի աշխատակիցները չեն հիասթափվել, որոնց  համար հին փաստաթղթերը  թանկարժեք գանձ է, որոնք կցուցադրվեն քաղաքի թանգարնում: