ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միտ Ռոմնին Սիրիայում ռազմական գործողությունները հնարավոր է համարում եւ կարծում է, որ Իրանը իրավունք չունի միջուկային զենք ունենալ:

«Մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր ամեն միջոց ձեռնարկելուն, որպեսզի երաշխավորենք, որ զանգվածային  ոչնչացման զենքի ոչ մի տեսակ չի հայտնվի ահաբեկիչների ձեռքին: Եւ եթե պետք լինի, մենք եւ մեր գործընկերները ռազմական եւ այլ տեսակ գորոծողություններ կիրականացնենք»,-հայտնել է Ռոմնին օգոստոսի 24-ին CBS-ի հետ հարցազրույցի ժամանակ:

«Գոյություն ունի իրական վտանգի մեծ հնարավորություն, սակայն գլխավոր խնդիրը կարող է դառնալ այն, որ ահաբեկչական մի շարք խմբավորումների համար` «Համաս», «Ալ-Կաիդա», «Հըզբոլահ» կամ ուրիշներ, կարող են հասանելի դառնալ զանգվածային ոչնչացման զենքերը»:

Պատասխանելով Իրանի վերաբերյալ հարցին` Ռոմնին ասել է, որ Թեհրանը իրավունք չունի միջուկային զենք ունենալ; «Ներկայումս Իրանը անում է ամեն ինչ մեծ քանակությամբ միջուկային հումք կուտակելու համար:  Այս երկրում միջուկային զենքի առկայությունը  անընդունելի է եւ Իրանը պետք է իմանա, որ ԱՄՆ-ն այս խնդրի լուծման համար, եթե այլ միջոց չգտնի, նախատեսում է ռազմական գործողություններ իրականացնել»: