Վաշինգտոնի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն կառավարությունը պետք է հրաժարվի ծխախոտ արտադրող ընկերություններից պահանջել ծխախոտի տուփի վրա ծխախոտի վնասակարությունը փաստող լուանկարներ տեղադրել:
Դատարանը կարծում է, որ փորձելով ամերիկացիներին ստիպել հրաժարվել ծխախոտից, կառավարությունը չարաշահում է իր իրավունքները: «Սա զգացմունքներ (կամ ամոթ) առաջացնելու կամ ծխախոտից սարսափեցնելու անխիղճ փորձեր են»,-կարծում է դատավոր Ջենիս Ռոջեր Բրաունը: Բացի այդ , դատավորի կարծիքով, ապացուցված չէ, որ ծխախոտի տուփերի վրա «սարսափելի» լուսանկարներ տեղադրումը օգնում է ծխողների թվի նվազեցմանը:
Այս տարվա սեպտեմբերի 22-ի ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստվում էր նոր օրենք շրջանառել, որը կստիպեր ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություններին ծխախոտի տուփի վրա ծխելու վնասակարությունը փաստող լուսանկարներ տեղադրել: Սակայն ծխախոտ արտադրող ընկերությունը հայց են ներկայացրել սննդային եւ դեղորայքային արտադրության որակի հսկողությամբ զբաղվող վարչության նկատմամբ` վստահեցնելով, որ այս օրենքը խախտում է խոսքի ազատությունը, հայտնում է «Պոստսովետը»:
Ավելի վաղ Ավստրալիայում օրենք են ընդունել, որը արգելում է բրենդային ծխախոտային տուփերը: Այս տարվա դեկտեմբերից այս երկրում ծխախոտի բոլոր տուփերը միանման կլինեն` առանց արտադրողի տարբերանշանի եւ ծխախոտի հետեւանքների լուսանկարներով:




























