Ռուսաստանում նկատվում է Արեւմտյան Նեղոսի տենդի բռնկում,  որի դեմ բուժման հատուկ պրեպարատներ չկան: Վոլգոգրադի մարզում ախտորոշվել է արդեն 130 բնակիչ, որոնցից երեքը մահացել են: Աստրախանում հիվանդների թիվը 30 է:

Վտանգավոր վիրուսի տարածողները համարվում են մոծակները, որոնց բազմացման համար հիմա լավագույն եղանակային պայմաններն են:  Այդ հիվանդությամբ հիմնականում վարակվում են բնության վայրերում:

Նշվում է, որ Վոլգոգրադի ջրամբարներում արդեն երեք փուլով վարակազերծման աշխատանքներ են իրականացվել: Սակայն ջրամաբարը միակ վայրը չէ, որտեղ կարող են բազմանալ միջատները:

Տենդը կարող է գրիպի ախտանշաններ ունենալ`  ուղեկցվելով գլխացավերով, բարձր ջերմությամբ: Կարող են լինել նաեւ աղիների շրջանում ցավեր, հնարավոր է նաեւ բարձր ջերմություն` առանց արտահայտված ախտանշանների: