Ֆրանսիայում Սոլեմոն քաղաքի Դու շրջանում օգոստոսի 24-ի ուշ երեկոյան վթարի է ենթարկվել ոչ մեծ զբոսաշրջային ինքնաթիռ, որի մեջ 4 մարդ է եղել:
Փրկարարները դեռեւս չեն հայտնաբերել ուղեւորներին, սակայն, ինչպես հայտնում են մասնագետները, նրանցից ոչ ոք հավանաբար չի փրկվել, հայտնում է «Գազետա.ru»-ն` վկայակոչելով France 2-ը:
Ինքնաթիռի 3 ուղեւորները եղել են Շվեյցարիայի քաղաքացիներ, օդաչուի ազգությունը չի բացահայտվում:
Սոլեմոնի քաղաքապետ Դիդյե Գրիյոն հայտնել է, որ տեղացի բնակիչները տեսել են, թե ինչպես է ինքնաթիռին հարվածել կայծակը: Ինքնաթիռը ընկել է քաղաքի ծայրամասից 500 մետր հեռավորության վրա: Այն ամբողջովին ջախջախվել է:
Վթարի ենթարկված ինքնաթիռը իրականացնում էր բելգիական Անտվերպենից դեպի Շվեյցարիա չվերթը:


























