Օգոստոսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 71 մլն 612 հազար 845 ԱՄՆ դոլար 409.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 92 մլն 747 հազար 602 ԱՄՆ դոլար 410.97 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8 մլն 650 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 409.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 250 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 409.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 506 հազար 606 եվրո 508.39 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9 մլն 851 հազար 556 եվրո 511.35 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 850 մլն 834 հազար 268 ՌԴ ռուբլի 12.73 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 86 մլն 877 հազար 186 ՌԴ ռուբլի 12.94 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Օգոստոսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 42.7 մլն ԱՄՆ դոլար:



























