ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում ողբերգական դեպքի հետեւանքով երկու կին մահացել են, 6-ը` վիրավորվել: Երկու կին հոսանքահարվել են, երբ փորձել են օգնել ավտովթարից տուժածներին:
Հայտնի է դարձել, որ օգոստոսի 24-ին, ավտոմեքենայի վարորդը կորցնելով կառավարումը դուրս է եկել ճանապարհից եւ հարվածել է հրշեջ ջրատարին: Ջուրը սկսել է արագորեն հավաքվել մեքենայի շուրջ, որտեղ եղել են վնասված հոսանքալարեր:
40-ամյա Իրմա Զամորան, ով փորձել է օգնություն ցուցաբերել, մահացել է հոսանքահարումից, երբ դիպչել է ջրին: Վթարի մեկ այլ ականատես` 39-ամյա Սթեյսի Շրայբերը մահացել է, երբ փորձել է օգնել Զամորեին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բացի այդ, տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել եւս 6 մարդ, ովքեր, չկողմնորոշվելով իրավիճակի մեջ, փորձել են օգնել տուժածներին: Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:



























