Ֆլորիդայի Օռլանդոյի միջազգային օդանավակայանում բռնել են մի տղամարդու, ով փորձել է անօրինական ճանապարհով ԱՄՆ-ից Բրազիլիա տեղափոխել 27 օձ: Ստերեոհամակարգում թաքցված սողուններին հայտնաբերել են օդանավակայանի աշխատակիցները բեռների ստուգման ժամանակ:
Օձերի ցեղատեսակների մասին ոչինչ հայտնի չէ: Տղամարդը նրանց ձեռք է բերել սողունների աճուրդի ժամանակ, փոխանցում է «վեստի ՖՄ» ռադիոն:
Օձերի ընդհանուր արժեքը կազմում է 10 հազար դոլար: Մաքսանենգը մեղավոր է ճանաչվել անօրինական ճանապարհով բեռ փոխադրելու մեջ եւ տուգանվել է 6 հազար դոլարով: Բացի այդ նա երկու օր մնացել է բանտում:


























