Սիերա Լեոնեում համաճարակի զոհերի թիվը, հունվարից սկսած, հասել է մինչեւ 220 մարդու, հայտնել են այդ երկրի առողջապահության նախարարությունից:

Գերատեսչության տվյալներով` երկրում հիվանդացել է 12140 մարդ: Համաճարակի աճ է նկատվում խիտ բնակեցված թաղամասերում` կոյուղու վատ վիճակի,  բնակիչների կողմից ոչ մաքուր ջրի օգտագործման պատճառով, տեղեկացնում է  ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:

Խոլերան արդեն տարածվել է հարեւան Գվինեայում, որտեղ մահացել է 82 մարդ, ինչպես նաեւ Մալիում: