Ինդոնեզիայում` Բորնեո կղզում կորել է 4 ուղեւորներով ինքնաթիռ: Ինքնաթիռի հետ կապն անհետացել է Սամարինդա քաղաքի օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց:
Արբանյակային նկարահանումը վերջին անգամ ինքնաթիռը արձանագրել Կուտայի ազգային զբոսայգու օդային տարածքում` Բոնտանգա քաղաքից 30 կմ դեպի արեւելք: Սակայն եղանակային վատ պայմանները եւ անտառային տարածքը խանգարել են փրկարարական խմբերին իրականացնել փրկարարական աշխատանքեր: Ներկայումս որոնողական աշխատանքները իրականացվում են ուղղաթիռների միջոցով, հայտնում է «Ուտրո.ru»-ն:
Թռիչքի նպատակը եղել է գեոդեզիական նկարահանումները: Հայտնի է, որ 4 ուղեւորներից մեկը եղել է Ավստրալիայի քաղաքացի:


























