7 մարդ զոհվել է Վենեսուելայի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Եւս 48 մարդ տուժել է:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 25-ի առավոտյան գործարանի տարածքում, որը գտնվում է երկրի հյուսիսում գտնվող Պարագուանա թերակղզում` Ամուայ քաղաքի նավահանգստային քաղաքում:
Վենեսուելայի էներգետիկայի նախարար Ռաֆայել Ռամիրեսի խոսքով, պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը, որից տուժել են նաեւ մոտակայքում գտնվող մի քանի տներ, հայտնում է BBC-ն: Մոտակա թաղամասերի բնակիչները տարահանվել են:
«Ամուայ» նավթավերամշակման գործարանը, որը պատկանում է ազգային «Petroleos de Venezuela Sa» նավթային ընկերությանը, հանդիսանում է երկրի ամենախոշոր` «Պարագուանա» նավթամշակման համալիրի մի մասը:


























