Էստոնիայում` սահմանային Նարվա քաղաքում ցուցադրության է դրվել Pussy Riot փանկ-խմբին աջակցող ցուցանակ:
Ցուցանակի վրա անգլերեն, ռուսերեն եւ էստոներեն լեզուներով գրված է «Ազատությունը չես գողանա: Ազատություն Pussy Riot-ին» գրությունը: 24x8մետր չափերով ցուցանակը օգոստոսի 25-ի վաղ առավոտյան մի խումբ դիմակավորված երիտասարդներ կախել են «Վիկտորիա» բաստիոնի պատին:
Ինչպես լրագրողներին հայտնել է ակցիայի կազմակերպիչ KesKus թերթի խմբագիր եւ խորհրդարանի պատգամավոր Յուկու-Կալլե Ռայդը «Մեր գործողություններում չկան ոչ մի քաղաքականություն, մենք միայն խոսում ենք խոսքի ազատության մասին»: Ցուցանակի վրա իր ստորագրությունն է թողել նաեւ ռուս լրագրող Արտեմի Տրոյցկին, հայտնում է «Էխո Մոսկվին»:
Սակայն ցուցանակը կախված է մնացել միայն մի քանի ժամ, քաղաքի բնակիչները այն հանել են:




























