Տոլյատիի կրկեսում հովազը հարձակվել է երկու աղջկա վրա: Ինչպես հայտնել են տեղական ՆԳՆ-ից, 7 եւ 10 տարեկան աղջիկները, առանց մեծահասակների ուղեկցության, մոտեցել են կրկեսի հարթակին, որտեղ այդ ժամանակ գտնվում էր հովազը:

Հովազը, նկատելով աղջիկներին, ցատկել է նրանց ուղղությամբ, իսկ վարժեցնողը չի հասցրել փակել նրա ճանապարհը, քանի որ սայթաքել եւ ընկել է: Արդյունքում գազանը հասել է աղջիկներին եւ նրանց վնասվածքներ հասցրել:

Բացահայտվել է, որ ցուցադրության ժամանակ կրկեսում պաշտպանիչ ցանկապատը բացակայել է, քանի որ վարժեցնողը վստահեցնում է, որ կենդանիների հետ աշխատում է կապված վիճակում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: