Միանգամից երկու «ահաբեկիչ» այսօր որոշել են «պայթեցնել» գնացքներ եւ ինքնաթիռներ: Կատակասերներից մեկին բռնել են Ուկրաինայում, իսկ կինը պայթուցիկ սարքը «տեղադրել էր» իր ուղեբեռի մեջ` Սիմֆերոպոլ-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռի մեջ:
Մոսկվա-Քիշնեւ գնացքը արտակարգ կանգառ է իրականացրել մոլդովա-ուկրաինական սահմանի վրա` Մոգիլեւ-Պոդոլսկ քաղաքի մոտակայքում, այն բանից հետո, երբ տեղեկություն էր ստացվել տեղադրված ռումբի մասին: Կանչվել են սակրավորներ, բոլոր ուղեւորները տարհանվել են:
Ռումբ չհայտնաբերելով` ուղեւորները կրկին վերադարձել են գնացք եւ շարունակել են ճանապարհը, իսկ ոստիկանությունը սկսել է «հեռախոսային ահաբեկչի» փնտրտուքը: Մի որոշ ժամանակ անց նրան հայտնաբերել են: Հարբած տղամարդը ցանկացել է զվարճանալ` հեռախոսով ռումբի մասին կեղծ լուր հայտնելով, հայտնում է ՆՏՎ-ն:
Միաժամանակ նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաեւ Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանում`ռուսական մայրաքաղաք չվերթ իրականացնող ինքնաթիռի մոսկվացի հարբած ուղեւորուհու մասնակցությամբ:
Գրանցման ժամանակ մոսկվացի ուղեւորուհին հայտնել է, որ իր ուղեբեռի մեջ ռումբ կա տեղադրված, որը պետք է պայթի ինքնաթիռի մեջ: Անվտանգ վայր են տարհանել մոտ 260 մարդ, այդ թվում չվերթի 180 ուղեւորներին, ինքնաթիռի անձնակազմին եւ օդանավակայանի աշխատակիցներին:
Ոստիկանական բաժին կինը քայլել է ոչ ուղիղ կեցվածքով: Կնոջ նկատմամբ գործ է հարուցվել ` «Քաղաքացիների անվտանգությանը սպառնացող կեղծ վկայության» հոդվածով: Կնոջը սպառնում է 2-6 տարվա ազատազրկում:




























