Նշանավոր ամերիկացի երգիչ եւ դերասան, Grammy-ի մրցանակակիր Աշերը դատական  երկրաձգված գործընթացների արդյունքում նախկին կնոջից`Տամեկից Ռեյմոնդից  խլել է երկու որդիների խնամակալության իրավունքը:

Երգիչը դարձել է իր 4-ամյա որդու` Աշեր Ռեյմոնդի եւ 3-ամյա Նավիդ Էլի խնամակալը, հայտնում է USA Today-ը:

Զույգը ամուսնացել է 2007 թ-ին եւ ամուսնալուծվել` երկու տարի անց: Մինչ այժմ Աշերը եւ նրա կինը անընդմեջ  գտնվում էին դատական պարզաբանումների մեջ:

Դատարանի որոշումը մեծ հարված էր Տամեկիի համար, ում 11-ամյա որդին` Կայլի Գլովերը ողբերգական մահով մահացել է անցյալ ամիս` Ջորջիա նահանգում հիդրոցիկլ վարելու ժամանակ: