Անգամ փորձառու ոստիկաններն են իսկական սարսափ ապրել, երբ հայտնաբերել են իր տանը` սենյակի տարբեր անկյուններում նետված  իր երկու որդիների մարմնի մասերի առկայությամբ հանգիստ քնած դաժան մորը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Թայլանդում, իսկ մարդասպանը 2007 թ-ից հոգեկան խանգարումներից տառապող երիտասարդ կինն է, ով դաժան հանցագործության պահին անհրաժեշտ դեղեր չէր ընդունել: Քանի որ ընտանիքը բնակվում է հեռավոր վայրում, ընտանիքի հայրը ստիպված է եղել դեղերի համար մեկնել մոտակա քաղաք, իսկ երեխաները մնացել են հիվանդ մոր հետ, հայտնում է isra.com-ը:

Ինչպես բացահայտվել է ոստիկանների կողմից, կինը տառապել է սուր հալիցյունացիաներից, ինչի պատճառով վստահ է եղել, որ սպանում է ոչ թե մեկ տարեկան եւ 5 տարեկան որդիներին, այլ երկու խոզերի: Այնուհետեւ կինը սեփական երեխաների դիակները մասնատել է, որոնցից մի մասը օգտագործել է ընթրիք պատրաստելու համար: