Սիրիայում իրավիճակի սրումը կարող է հանգեցնել սիրիական քրդերի ակտիվացմանը, որոնց ազդեցությունը միշտ էլ անդրադարձել է Թուրքիայի քրդերի վրա եւ, բնականաբար, տվյալ պահին Անկարան մտահոգված է քրդական գործոնի հնարավոր ակտիվացմամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Սիրիացի փախստականների վերաբերյալ Անկարայի հակասական հայտարարություններն արված են ոչ այնքան քրդերի դեմ, որքան  թելադրված են Սիրիայի տարածքը իրենց վերահսկողության տակ վերցնելու հանգամանքով, ինչպես դա եղավ Իրաքի դեպքում: Ներկայումս Թուրքիան վերահսկում է  Իրաքի բուֆերային գոտին»,-նշեց Շաքարյանը:

Թուրքագետի կարծիքով, եթե Սիրիայի տարածքում բուֆերային գոտի ստեղծվի, դա առիթ կինի Թուրքիայի համար բավական երկար նստելոը այդ երկրում` անկախ նրանից, թե ով կհաղթի իշխանության եւ ընդդիմության առճակատմանը: