Իրանում օգոստոսի 25-ին կործանվել է ռազմական ուղղաթիռ: Օդանավը պատկանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, այն կործանվել է երկրի հյուսիս-արեւմուտքում, չորս զինծառայողներ զոհվել են:

Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, վկայակոչելով ռազմական հրամանատարությանը, միջադեպը տեղի է ունեցել Սարդաշտ քաղաքի մերձակայքում` Իրաքի սահմանի մերձակայքում: Վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

Ռազմական հրամանատարությունը ցավակցել է զոհվածների հարազատներին եւ պահապանների կորպուսին: