Վենեսուելայի խոշոր նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհերի թիվը հասել է 19-ի, 53 մարդ վիրավորվել է: Ճշգրտված տվյալները ներկայացնում է «Agence France-Presse»-ը` վկայակոչելով իշխանությունների հայտարարությունները: Զոհերի թվում կա նաեւ տասնամյա մի երեխա:
Ավելի վաղ հաղորդվել էր յոթ զոհի եւ 48 վիրավորների մասին: Վերջին տեղեկություններով` նավթային տերմինալում գազի պայթյունը հանգեցրել է նավթի երկու ավազանների բռնկման: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ վնասել է ոչ միայն գործարանի, այլեւ հարակից շինությունները:




























