Եվրահանձնաժողովը  8 մլն եվրո է հատկացրել  Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին` բնական աղետներին պատրաստ լինելու ծրագրի  (DIPECHO) ֆինանսավորման համար, հաղորդում է  «enpi-info.eu» կայքը:

«Բնական աղետների դեմ պատրաստվածության խնդիրը մարդասիրական օգնության մեր քաղաքականության հիմնական տարրն է»,-հայտարարելէ  ԵՀ ներկայացուցիչը:

Ծրագիրն ուղղված է բնական աղետների` փոթորիկների, երաշտի, երկրաշարժերի, անտառային հրդեհների  հետեւանքների նավազեցմանը`իշխանությունների եւ տեղական մարմինների արձագանքման ներուժի ամրապնդման միջոցով: