Քյոլնի կենդանաբանական այգում վանդակից դուրս եկած վագրը պատառոտել է աշխատակցուհուն: Կենդանու վրա ստիպված են եղել կրակել:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, վագրը դուրս է եկել վանդակից, քանի որ այն ամուր փակված չի եղել: Տուժած կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
Գազանանոցի տնօրենը ստիպված է եղել կրակել գիշատիչի վրա ծառայողական հրացանից: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:



























