Բավարիայի բնակիչը նոր «Եվրոջեքփոթ» վիճակախաղով 11 մլն եվրո է շահել: Հաղթողը դեռ իր մրցանակի ետեւից չի եկել եւ, հնարավոր է, չգիտի իր հաջողության մասին:

«Եվրոջեքփոթ»-ն առաջին անգամ անցկացվել է 2012թ. մարտից: Բացի Գերմանիայից, մասնակցում են եւս յոթ երկիր` Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իտալիան, Հոլանդիան, Սլովենիան եւ Իսպանիան:

Նավազագույն շահումը կազմում է 10 մլն եվրո, եւ եթե մասնակիցներից ոչ ոք չկռահի թվերի կոմբինացիան, գումարը կավելանա ամեն շաբաթ` հասնելով մինչեւ 90 մլն եվրոյի: