Մալիի նախագահի գրասենյակը հերքել է այն տեղեկությունը, թե երկիրն իբր ճանչել է Կոսովոյի անկախությունը: Փաստաթուղթը կեղծ են համարել:
«Երկրի ղեկավարը Կոսովոյի ճանաչման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի ստորագրել: Կեղծ փաստաթղթի հեղինակը օրենքով պատասխանատվության կենթարկվի»,-նշվում է նախագահ Դիոնկունդա Տրաորեի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Կեղծ փաստաթուղթն անցած շաբաթ ներկայացվել էր Պրիշտինայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ` երկրամասի կառավարության փոխնախագահ Բեջեթ Պակոլիի կողմից, հաղորդում է NEWSru.com-ը:




























