Եգիպտացի ռազմական ինժեներները  Գազայի հատվածը Սինայի թերակղզուն կապող 120 մաքսանենգ թունել են արգելափակել:

Եգիպտոսի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ աշխատանքները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ բոլոր ապօրինի անցուղիները կոչնչացվեն: Ինչպես հաղորդում է  «France Press»-ը, միայն վերջին երկու օրվա ընթացքում 12  թունել է ոչնչացվել:

Ականատեսները հաղորդում են, որ եգիպտացի զինվորականները 7 մասնավոր տուն են ոչնչացրել, որոնք  իրականում թաքցրել են խոշոր թունելների մուտքերը, գրում է MIGNews-ը: