Ֆրանսիացի հնագետները դինոզավրի նոր տեսակ են հայտնաբերել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ՝ Ֆրանսիայի հարավում՝ Էկս-ան-Պրովանս ավանի մոտակայքում գտնված դինոզավրի նոր տեսակը Երկրի վրա ապրել է մոտ 75 մլն տարի առաջ: «Մեզ հաջողվել է վերականգնել կմախքի 70 տոկոսը: Չկա միայն գանգի հատվածը, սակայն մենք կկարողանանք վերականգնել դինոզավրի արտաքին տեսքը»,- հայտնել է հնագիտական արշավախմբի ղեկավար Ջերալդինա Գարսիան:

Գտածոին անվանել են ատցինգազավր: Ըստ հիմնական վարկածի՝ ատցինգազավրը բուսակեր է եղել, ինչին մասին վկայում է նրա հսկա  մարմինն ու ուղղահայաց վեր ձգվող 12 մետրանոց պարանոցը: