Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը չի պատրաստվում արտագաղթել Ռուսաստանից: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ես Մոսկվայում եմ, եւ ոչ մի տեղ չեմ պատրաստվում հեռանալ: Սակայն դա իմ անձնական ընտրությունն է:  Նրանց, ովքեր որոշել են գնալ` իրավունք չունեմ քննադատելու: Այդպես ավելի հեշտ է` դա փաստ է»,-գրել է նա: Սա դարձել է վերջինը Ալեքսանդր Նավալնիի հետ գրառումներից, որը հաջորդել է օգտատերերից մեկի այն գրառմանը, թե չի ցանկանում այլեւս մնալ Ռուսաստանում  եւ ուզում է գնալ նորմալ երկրում ապրելու:

Նավալնին պնդել է, որ Ռուսաստանից հեռանալ չարժե, այլ պետք է մնալ եւ պայքարել հանուն ազատության, տեղեկացնում է «Ռոսբալտը»: