Ինդոնեզիայում գիտնականները առնետների նոր տեսակ են հայտնաբերել, որոնք գրեթե անատամ են: Հայտնագործությունը կտրուկ փոխել է կրծողների վերաբերյալ գիտական պատկերացումները: Մինչեւ այս անհայտ առնետին գտել են Սուլավեսի կղզու ջունգլիներում: Ինչպես տեեղկացնում է «Утро.Ру»-ն, գտածոին անվանել Paucidentomys vermidax՝ թարգմանաբար «անատամ առնետ»: Այն սնվում է հիմնականում անձրեւաորդերով՝ կնճիթանման բերանով ներս քաշելով դրանց: Ունի վերին ծնոտից աճող երկու կտրիչներ:

Կենսաբաններին հատկապես հետաքրքրել է հենց առնետի անատամ լինելն ու սնվելու յուրահատուկ ձեւը, քանի որ աշխարհի բոլոր կրծողների առանձահատկությունը կայանում է նրանում, որ դրանց ատամներն աճում են ողջ կյանքի ընթացքում, ինչը թույլ է տալիս ուտել ամեն ինչ, եւ թափանցել ուր ցանկանում են: