NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է  «Hürriyet Daily News»-ում հրապարակված Սեդատ Էրգինի  հոդվածը.

Սոցիալական մշակույթի կոդեքսներ

Կառավարող կուսկացությունը ներկայացնող,  երկրորդ ժամկետն ընտրված պատգամավոր Մուհեթին Ակսակը օգտագործել է «հայ ուրացողների զավակներ» արտահայտությունը` որպես բացահայտ վիրավորանք:

Պետք է ընդունենք, որ ոչ պատվաբեր կերպով որեւէ մեկի հայկական ծագումն ընդգծելը այն ռեֆլեքսներից մեկն է, որը դեռ պետք է հաղթահարի Թուրքիայի սոցիալական մշակույթը: Այդ երեւույթը շատ հաճախ կարելի է հանդիպել նաեւ մամուլում: Հայկական ծագումը որպես վիրավորանք օգտագործելու վերջին ամենավառ օրինակը «Yeni Şafak» թերթի  մեկնաբան Ալի Բայարմօղլուի դեմ էր:

Ատելության հողի վրա կատրաված հանցագործությունների մասին օրենքի անհրաժեշտություն

Այս օրինակները, որոնց հետ մենք հաճախ ենք բախվում, ցույց են տալիս այն հոռետեսական պետկերը, թե ինչպիսի մեծ տարածություն մենք պետք է հաղթահարենք Թուրքիայում ռասիզմի եւ ատելության հողի վրա հանցագործություների դեմ պայքարելու համար:  Եթե Թուրքիայում ընդունվի ատելության հողի վրա հանցագործությունների մասին օրենք, ապա վերոնշյալ օրինակների մեղավորները հավանաբար լուրջ խնդիրների հետ կբախվեին: Եթե դեռ որեւէ օրենք հորիզոնում չկա, ապա կառավարող կուսակցության համար առնվազն ողջամիտ կլիներ ժեստ կատարել` հանգստացնելու այս երկրի հայազգի քաղաքացիներին` հավաստիացնելով, որ չի ընդունում իր էրզրումցի պատգամավորի խոսքերը: