Մահացել է ամերիկացի լեգենդար տիեզերագնաց եւ լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը՝ Նիլ Արմսթրոնգը: Ինչպես տեղեկացնում է BBC ամերիկյան մամուլին հղումով, տիեզերագնացը սրտի աթերոսկլերոզով էր հիվանդ եւ օգոստոսի սկզբին կոռոնար շունտավորման վիրահատության էր ենթարկվել:
Արմսթրոնգի ընտանիքը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Նիլը մահացել է հետվիրահատական բարդությունունից:
Նշենք, որ Նիլ Արմսթրոնգը 1969թ. հուլիսի 20-ին դարձավ առաջին մարդը, ով լուսնագնաց «Ապոլոն 11»-ով իջավ լուսնի վրա Երկրից դուրս տիեզերական մեկ այլ մարմնի վրա թողեց մարդու ոտնահետքեր: «Սա փոքրիկ քայլ է մարդու, բայց հսկայական քայլ է ողջ մարդկության համար»,- ասել է Լուսնի վրա քայլող Արմսթրոնգը:




























