Առաջիկա ժամերին հզոր արեւադարձային ցիկլոնը կհասնի Ճապոնիայի ափերին: «Բոլավեն» թայֆունն առաջ է շարժվում 15 կմ/ժ արագությամբ, ալիքի բարձրությունը գերազանցում է 10 մետրը: Այն նաեւ ուղեկցվում է քամու պոռթկումներով` 215կմ/ժ արագությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս թայֆունը վերջին 15 տարվա մեջ ամենաուժեղն է:
Սպասվում է, որ կլինեն նաեւ հորդառատ անձրեւներ: Ճապոնիայի առափնյա հատվածներից արդեն սկսվել է մարդկանց տարհանումը: Փակվել է Օկինավա կղզու կենտրոնական օդանավակայանը:




























