Սիրիայում միայն մեկ օրվա ընթացքում ավելի քան 330 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդել է CNN-ը, օգոստոսի 25-ը եղել է դիմակայության «ամենաարյունալի օրը»: Ընդդիմության տվյալներով` կան տեղեկություններ ավելի քան 200 զոհի մասին, որոնց մարմինները օգոստոսի 25-ին հայտնաբերվել են Դամասկոսի մերձակայքում: Նշվում է, որ 20 մարդ դիպուկահարի զոհ է դարձել: Նույն օրը Հալեպում սպանվել է 40, Դեր էլ Զորում` 28 մարդ:
CNN-ը նշում է, որ այդ տվյալներն այլ աղբյուրների կողմից չեն հաստատվել կամ հերքվել, քանի որ երկրի տարածքում խիստ սահմանափակված է օտարերկրյա լրագրողների գործունեությունը:




























