Կիպրոսի ափերից ոչ հեռու ապօրինի ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», զոհվել է առնվազն վեց մարդ, որոնց թվում են երկու կին եւ երկու երեխա: Զոհվածներից մեկի մոտ սիրիական անձնագիր են գտել: Հայտնի չէ, թե որքան մարդ է գտնվել նավի վրա:

Հյուսիսային Կիպրոսի ոստիկանությունը ներգաղթյալների ապօրինի փոխադրման կասկածանքով ձերբակալել է երկու տեղացի ձկնորսների: