Սերգեյ Բաբայանը մտադիր է մասնակցել սեպտեմբերին Կիեւում կայանալիք դասական երաժշտության միջազգային փառատոնին:

Ինչպես հաղորդում է «Analitika.at.ua»-ն, մասնակիցների թվում են կատարողներ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից,  ինչպես նաեւ Ուկրաինայից: «Chamber Music Session-2012»-ի շրջանակում 14  ելույթ կլինի: Փառատոնի  բացմանը հանդես կգա  աշխարհահռչակ ջութակահար Նայջելա Քենեդին:

Միջազգային տարբեր մրցույթների դափնեկիր, դաշնակահար Սերգեյ Բաբայանի (Հայաստան-ԱՄՆ) ելույթը նախատեսվում է  փառատոնի երրորդ օրը: