Իլա բանտի ղեկավարությունը, որտեղ իր պատիժն է կրելու նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, մտադիր է մեղմել բանտի պայմանները: «Սա առաջին դեպքն է, երբ դատապարտյալն այդքան երկար է գտնվելու առանձնահատուկ խիստ ռեժիմի բանտում: Մենք պետք է ինչ-որ կերպ փոխհատուցենք նրա մեկուսացումը, որպեսզի նրա մոտ շեղումներ չառաջանան»,-ասել է բանտի տնօրեն Կնուտ Բիյարքեյդը:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ահաբեկիչը շաբաթը մեկ անգամ կարող է այցելուների ընդունել, կարող է գրագրություն իրականացնել, ինչպես նաեւ փոստով ուղարկել իր կողմից գրված գրքերը:




























