Երկիրը կոչնչանա ծերացող աստղի` կարմիր հսկայի «գրկում»: Ինչպես հաղորդում է «MIGnews.com»-ը, նման եզրահանգման են եկել գիտնականները, ովքեր տեղեկություններ են ստացել կարմիր հսկայի էվոլյուցիայի վերջին փուլում ընդլայնման արդյունքում մոլորակի նմանտիպ վախճանի մասին:  Իրենց էվոլյուցիայի ավարտին կարմիր հսկաներ են դառնում  այն աստղերը, որոնք զանգվածով մոտ են Արեգակին: Աստղագետները ենթադրում են, որ հինգ միլիարդ տարի հետո Արեգակը կվերածվի կարմիր հսկայի, եւ այդ ժամանակ նրա ներսում կարող են հայտնվել Մերկուրին ու Վեներան, հնարավոր է նաեւ Երկիրը:

Ավելի վաղ, 2012 թ. մայիսին բրիտանացի աստղագետները հայտարարել էին սպիտակ գաճաճ աստղերի կողմից մոլորակներ խժռելու մասին: Նրանք նշել էին, որ այդ աստղերից յուրքանչյուրն անցյալում ունեցել է առնվազն Երկրի նմանությամբ մեկ մոլորակ: