Համացանցում տարածված այն տեղեկությունը, թե օգոստոսի 27 –ին, կեսգիշերից հետո հնարավոր է երկու լուսին տեսնել, իրականությանը չի համապատասխանում: Ինչպես հաղորդում է  «Լենտա.ռու»-ն, գիտնականները հրաժարվել են մեկնաբանել նման անհեթեթ լուրը:

Հիշեցնենք, որ խոսքն այն կարծքիների մասին է, թե իբր «Մարսն այնքան կմոտենա Երկրին, որ կնմանվի լիալուսնի»: Պարզվել է, որ  նման տեղեկատվություն հայտնվում է ամեն տարի օգոստոսի 27-ի նախօրեին` սկսած 2003թ-ից, երբ աստղագետների բնորոշմամբ տեղի էր ունեցել մեծագույն իրադարձությունն. Մարսը մոտեցել էր Երկրին 55 758 006 կմ հեռավորությամբ: Նման երեւույթ չէր արձանագրվել  առնվազն վերջին հինգ հազար տարվա ընթացքում: Ըստ հաշվարկների` հաջորդ ռեկորդային մոտեցումը կկայանա 2287 թ. օգոստոսի 28-ին:

Իսկ հաղորդագրությանը, թե «օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը Մարսը Երկրից կգտնվի ընդամենը 34,65 հազ. մղոնի վրա»,  անհեթեթ է, քանի որ եթե նման բան իրականում լիներ, ապա «երկրորդ լուսինը» տեսանելի կլիներ մինչեւ օգոստոսի 27-ը, եւ աշխարհն ինտենսիվորեն կպատրաստվեր անխուսափելի ապոկալիպսիսին: