«Ալ Քաիդայից» երկու ահաբեկիչներ ընդդեմ Մեծ Բրիտանիայի հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ): Ինչպես հաղորդում է «The Daily Telegraph»-ը, գրոհայինները հայտարարել են, թե Պակիստանի անվտանգության ծառայության աշխատակիցներն իրենց խոշտանգել են, իսկ բրիտանական հակահետախուզության ծառայությունը մասնակից է եղել դրանց:

Ստրասբուրգի դատարանը որոշել է քննության վերցնել այդ անսովոր հայցը:  Դատարանն իր պատմության մեջ առաջին անգամ է նման հայց քննելու:

Ուշագրավ է, որ հայցվոր ահաբեկիչները ներկայումս դատապարտված են ցմահ ազատազրկման, ընդ որում` նրանցից մեկը  դատապարտվել է բրիտանական առեւտրային կենտրոններից մեկում ահաբեկչության նախապատրաստման համար: