Ալյասկայի «Դենալի» ազգային զբոսայգում Grizzly տեսակի գորշ արջը հարձակվել է զբոսաշրջիկների վրա, արդյունքում մեկ տղամարդ մահացել է: Ինչպես հաղորդում է  «Associated Press»-ը, տղամարդը տեսնելով արջին այգու տարածքով անցնող գետի ափին, բավականին կարճ` մոտ  45 մ. հեռավորությունից փորձել է լուսանկարել: Սկզբում արջը  ոչ մի ագրեսիա չի դրսեւորել, մոտ 8-րոպեանոց ֆոտոսեսիա է թույլ տվել,  եւ միայն դրանից հետո է հարձակվել նրա վրա: Զբոսայգու աշխատակիցները ուղղաթիռով հասել են դեպքի վայր,  նրան գտել զոհի հետ եւ սպանել: 

Ազգային զբոսայգու ներկայացուցիչներն ասել են, թե սա առաջին նման դեպքն է այգու գոյության ողջ պատմության մեջ:Մինչ զբոսայգի մտնելը, զբոսաշրջիկներին սովորաբար տեղեկացվում է, ինչպես իրենց պահել արջերի հետ հանդիպելու ժամանակ: Նման դեպքերում խորհուրդ է տրվում պահպանել առնվազն  400 մետր հեռավորություն: