Ճապոնիայում «Բոլավեն» թայֆունի պատճառով Օկինավա կղզում  մոտ 20 հազ. տուն մնացել է առանց էլեկտրականության:

Ինչպես տեղեկացնում է «Վեստին», տարերքից երկու մարդ է տուժել: Չի աշխատում երկաթուղային տրանսպորտը, ուղեւորատար նավերի երթեւեկությունը եւս դադարեցված է: Օդերեւութաբանները տեղի բնակիչներին կոչ են անում առանց ծայրահեղ անհրաժեշտության չլքել տները եւ զգուշացնում տեղատարափ անձրեւների մասին:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, «Բոլավեն» թայֆունն առաջ է շարժվում 15 կմ/ժ արագությամբ, ալիքի բարձրությունը գերազանցում է 10 մետրը: Այն նաեւ ուղեկցվում է քամու պոռթկումներով`215կմ/ժ արագությամբ: