Արքայազն Հարիի մերկ լուսանկարների շուրջ սկանդալն անսպասելի առաջարկության պատճառ է դարձել:

28-ամյա արքայազնին առաջարկել են 10 մլն դոլարի դիմաց նկարահանվել մեծահասակների համար ֆիլմում:Նման ֆիլմերի արտադրությամբ զբաղվող աշխարհում խոշորագույն «Vivid Entertainment» ընկերությունն արքայազնին լավ սցենար եւ դեր է առաջարկել «Տհաճություններ` Հարիի հետ» աշխատանքային անվանումը կրող ֆիլմում:Պաշտոնական դիմում-նամակը հրապարկվել է TMZ պորտալում:  

Կինոստուդիայի հիմնադիր եւ ղեկավար Սթիվեն Հերչն ասել է, թե ուրախ է եղել դիտելու Հարիի լուսանկարները եւ  հիմա արաքայազնին առաջարկում է ավելի հայտնի դառնալ. «Մենք Ձեզ հնարավորություն ենք առաջարկում ` դառնալ իսկապես ամենազիլ արքայազնը պատմության մեջ: Այդ նախագիծը էկրանում կմիավորի ձեր արքայական եւ մեր` գեղեցիկ կանանց աշխարհները: Մենք մեկ ֆիլմի համար կվճարենք 10 մլն դոլար: Մտածեք, ինչքան լավ բան կարելի է անել այդ գումարով, ասենք «Արքայազնի հիմնադրամ»-ի համար»: