Տասնհինգամյա դպրոցական Ջեք Անդրական վաղ փուլերում քաղցկեղի հայտնաբերման էժան միջոց է հայտնագործել: Սա կօգնի թեթեւացնել բուժումն ու նվազեցնել այդ հիվանդությունից մահացության ցուցանիշը:Ջեքը միշըտ էլ հետաքրքրվել է գիտությամբ: Նա մի անգամ որոշել է մշակել ենթաստամոքսային գեղձի, թոքերի եւ ձվարանների քաղցկեղի որոշման թեստ:
Որպես հիմնական ռեսուրս նա օգատգործել է Google-ի որոնողական համակարգը: Նրա ինովացիոն տեխնոլոգիան չարորակ ուռուցքի առկայությունը ախտորոշում է 168 անգամ ավելի արագ եւ մոտ 26 հազար անգամ ավելի էժան է ցանկացած այլ ստուգումից:Ախտորոշման ընթացքը տեւում է ընդամենը հինգ րոպե: BBC-ին տված հարցազրույցում տղան ասել է, որ սկզբում հիվանդից արյուն է վերցվում եւ այն ուսումնասիրվում սենսորային սարքի միջոցով: Որոշ ժամանակ անց մարդն իմանում է` ունի չարորակ ուռուցք, թե ոչ: Գիտակցելով իր գյուտի առավելությունը` Ջեքը դիմել է արտոնագրի համար: Հիմա նա մտադիր է զբաղվել հետագա ուսումնասիրություններով Ջոն Հոփկինսի համալսարանում:




























