Հալեպի հիվանդանոցներից մեկում մահացել է 1981թ. ծնված Ալինա Մխջյանը: Վերջին երկու օրերը Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական թաղամասերի համար խիստ գերլարված էին: Երեկ հայկական Նոր Գյուղ շրջանի Զվարթնոց եկեղեցու մոտ պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես ավելի վաղ հաողորդել էր NEWS.am-ը, Հալեպում Զինված ուժերի ստորաբաժանումները տեղական բնակչության աջակցությամբ մաքրել են Հալեպի Հին քաղաքի Ալ-Ակաբա շրջանը` բազմաթիվ գրոհայինների սպանելով: Մարտեր են ընթացել Դահրաթ Ավվադ, Աս-Սայեդ Ալի, Ալ-Ջադիդա, Բուստան Ալ-Քասր եւ այլ թաղամասերում: Հալեպի մերձակա Քաբթան Ալ-Ջեբել շրջանում ոչնչացվել են ապստամբների պահեստները:



























