Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը դատապարտել է Գամբիայում մահապատիժի դեպքերը ինը մարդու նկատմամբ: Ինչպես հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նման պատժամիջոցի են դատապարտվել է 47 անձինք, ովքեր մեղադրվում են պետության շահերի դավաճանության մեջ:

Երկրի նախագահ Յայա Ջաման մտադիր է ի կատար ածել դատավճիռը, սակայն Էշթոնը հիշեցրել է Գամբիայի` մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների մասին: «Պահանջում եմ անհապաղ դադարեցնել մահապատիժները»,-հայտարարել է Էշթոնը: Բացի այդ, ԵՄ-ն մտադիր է քննարկել պատասխան միջոցների հարցը`  արդեն իրագորշված դատվաճիռների  հետ կապված: