Աֆղանստանցի հայտնի դերասանուհի Սահար Փայմանը փախել է Քաբուլից` վախենալով հաշվեհարդարից: Նա նման որոշում է կայացրել ֆիզիկական հաշվեհարդարի վերաբերյալ սպառնալիքներից հետո:
Նրա հասցեին նախկինում եւս նման սպառնալիքներ եղել էին: Անհայտ անձինք պահանջել էին դադարեցնել հրապարակային ելույթները հեռուստատեսությամբ: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, եթե նախկինում նա ուշադրություն չէր դարձնում դրանց, ապա վերջերս անհայտ անձանց կողմից գործընկերոջ սպանությունից հետո որոշել է հեռանալ անհայտ ուղղությամբ:




























