Գելենջիկում ձերբակալվել է ռուսաստանյան «Յաբլոկո» կուսակցության անդամ, բնապահպան ակտիվիստ Սուրեն Ղազարյանը:
Ինչպես հաղորդում է «Վեդոմոստին», նրան կասկածում են Դիվնոմորսկոյե բնակավայրի այպես կոչված «պատրիարքի ամառանոցի» մոտ ակցիայի ժամանակ անվտանգության աշխատակցի վրա հարձակվելու մեջ:Ինչպես հայտնել է «Յաբլոկո» կուսակցության նախագահ Սերգեյ Միտրոխինը, ակտիվիստին ապօրինի են ձերբակալել. «Ղազարյանը օրենսդիր ժողովի պատգամավորի թեկնածու է: Նրան իրավունք չունեն առանց դատախազի սանկցիայի ձերբակալել»:Խիմկինսկի անտառի պաշտպանության շարժման առաջնորդ Եվգենի Չիչիկովն էլ իր միկրոբլոգում կարծիք է հայտնել, որ նրա ձերբակալությունը կապված է առաջադրման հետ. «Սուրենը հոյտեմբերի 14 –ի ընտրություններին «Յաբլոկոյի» ցուցակի լիդերն է: Նրա առաջադրումից ակնհայտորեն վախենում են»: Ոստիկանության բաժանմունքից ավելի ուշ դուրս գալով` Ղազարյանը հաստատել է, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել «սպանության սպառնալիք» հոդվածով:
«Թիկնապահները գրել են, թե ես սպառնացել եմ նրանց, քարեր եմ նետել, հոգեբանական հարված եմ հասցրել»,-գրել է Ղազարյանը Twitter-ի իր միկրոբլոգում:Նշենք, որ Դիվնոմորսկոյեում է գտնվում Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքական եւ սինոդական հոգեւոր վարչական եւ մշակութային կենտրոնը: Օգոստոսի 26-ին ակտիվիստները բողոքի ակցիա էին անցկացրել շենքի մոտ:




























