Կալիմանտան կղզու ինդոնեզական հատվածում փրկարարներն օգոստոսի 26-ին հայտնաբերել են այնտեղ ընկած ինքնաթիռի բեկորները: Ինքնաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են:

Ինչպես հայտնել էր  NEWS.am-ը, օգոստոսի 24-ին Ինդոնեզիայի Բորնեո կղզում չորս ուղեւորով ինքնաթիռ էր կորել: Ինքնաթիռի հետ կապն ընդհհատվել էր Սամարինդա քաղաքի օդանավակայանից թռչելուց հետո մի քանի րոպե անց:

Ինքնաթիռում, որը ղեկավարում էր Ինդոնեզիայի քաղաքացին, չորս մարդ էր եղել` օդաչուն, եւս երկու ինդոնեզացի եւ երկրահետախուզական Elliott  Geophysics ընկերության քաղաքացի Ջոն Էլիոթը` Ավստրալիայի քաղաքացի:

 «Ինքնաթիռի բոլոր ուղեւորները եւ օդաչուն ընկնելիս մասնատվել են եւ այրվել», - հայտարարել է Արեւելյան Կալիմանտան նահանգի ոստիկանության պետի տեղակալ, ջոկատային գեներալ Ռուսլի Նասուտիոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Օգոստոսի 27-ի առավոտյան զոհվածների մարմինները  տեղափոխվել են Սամարինդայի հիվանդանոց, սկսվել  է ողբերգության պատճառների քննությունը: