Սեյսմոլոգներն այսօր` օգոստոսի 27-ին, Ֆիլիպինների հարավային հատվածի բնակիչներին նախազգուշացրել են օգոստոսի 26-ին հարեւան Ինդոնեզիայում տեղի ունեցած ստորերկրյա նոր ցնցումների հավանականության մասին:
Ֆիլիպինյան ինստիտուտի մասնագետները ստորերկրյա ցնցման ուժգնությունը բարձրացրել են 6,6-ի: Ավելի վաղ այն գնահատվել էր 6,4 բալ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Մինչդեռ ինդոնեզացի մասնագետները երկրաշարժի ուժգնությունը գնահատել են 6,8 բալ` ըստ Ռիխտերի սանդղակի: Էպիկենտրոնը գտնվել է Հալմահերա կղզու արեւմտյան մասից 175 կմ հարավ-արեւմուտք` Հյուսիսային Մոլուկա նահանգում: Երկրաշարժի օջախը գտնվել է 88 կմ խորությունում:
Ցունամիի հավանականության մասին չի հայտարարվել: Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:


























